«Շիրակը» սպասում է մրցակցին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 16, 2013 21:53
Գյումրի «Շիրակը» առաջինն իրավունք ստացավ հանդես գալու ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում:
«Շիրակը» Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում 0:0 հաշվով ավարտեց Երևանի «Միկայի» հետ հանդիպումը: Պայքարը կշարունակեն շիրակցիները, քանի որ առաջին խաղում նրանք հաղթել էին 1:0 հաշվով:
«Շիրակի» մրցակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք կիսաեզրափակչի երկրորդ խաղում: Կմրցեն Երևանի «Փյունիկը» և Կապանի «Գանձասարը»:
Թիմերի առաջին խաղում երևանցի ֆուտբոլիստները հաղթել էին 1:0 հաշվով:
Դիտվել է 1085 անգամ:





Facebook
Tweet This