Ադրբեջանցին բանտում հացադուլ է հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 21:38

Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանում 2013թ-ի հունվարին տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ ձերբակալված Խայալ Շարանովը բանտում հացադուլ է հայտարարել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, այդ մասին հայտարարել է Խայալ Շարանովի հայրը`Սերգեյ Շարանովը`նշելով, որ այդկերպ իր որդին բողոքում է ապօրինի ձերբակալության դեմ: “Իմ որդին մեղավոր չէ, նրան ապօրինաբար են պահում բանտում”,- ասել է ձերբակալվածի հայրը: Նա նաև կոչ է անում իշխանությանը ազատ արձակել մյուս ապօրինի ձերբակալվածներին:

Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 23-ին Իսմայիլլիում տեղի ունեցած անկարգությունների պատճառով, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել էր 12 մարդ: Ավելի ուշ`փետրվարին, ձերբակալվել էին ընդդիմադիրներ Յագուբլուն և Մամեդովը:

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply