Չինաստանում երեխաները ստիպված են անցնել ժայռերին ամրացված սանդուղքով դպրոց հասնելու համար (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 21:30

Չինաստանի հարավարևելյան շրջաններից մեկում դպրոցականները յուրաքանչյոր օր առանց անվտանգության որևէ միջոցի ստիպված են անցնել փայտյա վտանգավոր աստիճաններով դպրոց հասնելու համար:
Գյուղը տեղակայված է հեռավոր Բադագոնյան լեռներում և բոլոր կողմերից շրջապատված է ժայռերով, ինչի հետևանքով ամենօրյա դպրոց հաճախելու գործընթացը վերածվում է պայքարի:
Գյուղից դուրս գալու միակ ճանապարհը հանդիսանում են վտանգավոր աստիճանները, որոնք տանում են դեպի ներքևում տեղակայված հովտային շրջանը:
Նրանց ծնողները ստիպված են երեխաներին թողնել անցնել այդ ճանապարհով, քանի որ ցանկանում են, որ նրանք կրթություն ստանան:
Ինչևէ փոքրիկները, ինչպես օրինակ հինգ տարեկան Լիու Դանն է, նախքան դպրոց գնալը պետք է սովորեն մագլցել: Լիուն նշում է, որ, չնայած աստիճանները բավականին բարձր են, ինքը աշխատում է ներքև չնայել:
Տեղացիները հայտնում են, որ տեղի հողը բերրի է, իսկ ժայռերը իրենց ամրակուռ են դարձնում, մինչդեռ միակ խնդիրը ներս և դուրս անելն է:
Գյուղացիները խնդրել են տեղական իշխանություններին ճանապարհ կառուցել, որպեսզի երեխաները ստիպված չլինեն վտանգել իրենց կյանքը:
Սակայն ճանապարհի կառուցումը բավականին թանկ արժե և բնակիչները չեն կարծում, որ դա շուտ կլինի:

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply