Ֆրանսիայի հայկական սփյուռքը ստորագրահավաք է սկսել՝ ի պաշտպանություն ցեղասպանության ժխտման օրինագծի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 21:00

Ֆրանսիայում Հայաստանի մշակութային արհմիությունը շարունակում է ցեղասպանության ժխտման օրինագծի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքը Փարիզում, Լիոնում և Մարսելում: Հայտնի է դարձել, որ հազարավոր մարդիկ նաև ֆրանսիական Վալանս քաղաքում են մասնակցում այս նախաձեռնությանը:
«Ակօս»-ը, վկայակոչելով «Nouvelles d’Armenie» հանդեսը, հայտնում է, որ Ֆրանսիայի հայության նախաձեռնության նամակի մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտման օրենքի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր և հատկապես հայտարարվում է, որ նախորդ շրջանում Օլանդը վճռականորեն էր տրամադրված ցեղասպանության ժխտման դատապարտման հարցում: Նամակում նշվում է, որ 600 հազար ֆրանսաբնակ հայեր և նրանց հարազատները ներկայումս սպասում են Օլանդի հայտարարությանը, և որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները վշտացած են Ֆրանսիայի արտգործ նախարար Լորենտ Ֆաբիուսի՝ թուրք-ֆրանսիական հարաբերությունների մասին արած հայտարարությունների կապակցությամբ:
Նախաձեռնության կազմակերպիչները նախատեսում են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, պատրաստած նամակը ներկայացնել Ենիսեյան պալատ:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply