Իվան Ուրգանտի կատակը միջպետական տարաձայնությունների պատճառ է դարձել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 16, 2013 20:22

Հայտնի ռուս հաղորդավար Իվան Ուրգանտը խոհարարական «Սմակ» հաղորդման վերջին թողարկումներից մեկում կատակել է. «Ես կտրտեցի կանաչին այնպես, ինչպես կարմիր կոմիսարը` ուկրաինական գյուղի բնակիչներին»:

Այս կատակը իրարանցում է առաջացրել Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում: Ուկրաինայի խոշոր պաշտոնյաները պահանջել են ռուս կոլեգաներին ստիպել Ուրգանտին ներեղություն խնդրել, քանի որ երբեք և որևէ մեկին վայել չէ հումորներ հյուսել ամբողջ ազգի պատմության դժբախտ էջերի հիման վրա:

Ավելի ուշ Իվան Ուրգանտը սոցիալական կայքերով տարածել է ներեղության տեքստը. «Ներեղություն եմ խնդրում բոլոր այն ուկրաինացիներից, ում վիրավորել է իմ չստացված կատակը: Ինքնապատժման փոխարեն խոստանում եմ «Սմակի»` մինչև 2018 թվականի բոլոր թողարկումներում պատրաստել միայն ուկրաինական ճաշատեսակներ, իսկ իմ բոլոր ապագա երեխաներին` անկախ սեռից, անվանել Բոգդան»:

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply