Ճապոնիայի դատարանը Google-ին նախազգուշացրել է դադարեցնել ավտոմատ ինքնալրացման գործառույթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 18:49

Ճապոնիայի դատարանը Google-ին զգուշացրել է վերացնել իր որոնողական համակարգում ավտոմատ ինքնալրացման գործառույթը, քանի որ ցանկացած մարդու անվան փնտրմամբ այն կարող է առաջարկել այդ անվան հետ կապված հանցավոր ակտեր:
Տոկիոյի շրջանային դատարանի այս որոշումը առաջինն է Ճապոնիայում, որը պարտադրում է որոնողական համակարգի հսկային փոփոխություններ կատարել իր ալգորիթմերի մեջ, ասում է իրավաբան Հիրոյուկի Տոմիտան:
Դատարանի որոշմամբ Google-ը պարտադրվում է ճապոնացի հայցվորին, ում անունը գաղտնի է պահվում, մուծել 300.000 յեն ($3,100) հոգեկան ապրումների համար:
Հայցվորը պնդում էր, թե իր անունը որոնելու ժամանակ որոնողական համակարգը ավտոմատ առաջարկում է անվանարկող տարբերակներ:
Քանի որ Google-ի որոնողական գործառույթը Ճապոնիայում չի հիմնված, Ճապոնական դատարանը իրավունք չունի ընկերությանը պարտադրել փոփոխություններ կատարել: Ընկերությունը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ ուսումնասիրում է դատարանի վճիռը:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply