Բաշար Ասադը զանգվածային համաներում է հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 18:27

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զանգվածային համաներում է հայտարել, որը վերաբերվում է մինչև այս տարվա ապրիլի 16-ը գործված հանցագործություններին: 14 կետից բաղկացած համաներման կարգադրության մեջ մահապատիժը փոխարինվել է ցմահ աշխատանքով կամ ցմահ բանտարկությամբ՝ կախված հանցագործության տեսակից:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ սա սիրիական նախագահի առաջին նման քայլը չէ: 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Ասադը կրկին համաներում էր հայտարարել, սակայն այդ համաներումը մի «բայց» ուներ: Նախագահի հայտարարության մեջ ընդգծվում էր, որ ահաբեկիչների կողմից Ասադի դեմ իրականացված հանցագործությունները համաներում չեն ստանում:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply