Գյուլն ու Էրդողանը ցավակցություններ են հղել Բարաք Օբամային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 18:25

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր ցավակցությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Բոստոն քաղաքում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունի զոհերի առիթով: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Ովքեր էլ որ լինեն հանցագործներն ու դրա պատճառները, նզովվում եմ անմեղ մարդկանց կյանքը ահաբեկած այս դավաճան հարձակումը թուրք ժողովրդի և իմ անունից: Մեր սրտերում խորապես զգում ենք ձեր ցավը»:

«Anadolu» գործակալությունը հայտնում է, որ իր հերթին ցավակցական ուղերձ է հղել նաև վարչապետ Թայիփ Էրդողանը, նշելով, որ այդ հարձակումը ուղղված է ոչ միայն ամերիկյան ժողովրդի, այլ թիրախ է դարձրել այն բոլոր ժողովուրդներին, որոնք ցանկանում են աշխարհում խաղաղության և բարօրության մեջ ապրել:  «Քանզի բռնության հետևանքով կորած յուրաքանչյուր կյանք, խորը վերք է թողնում մարդկության ընդհանուր խղճի և հիշողության վրա»,-ասված է վարչապետի ուղերձի մեջ:

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply