Կերպարվեստի օրերի կազմակերպական կոմիտեի նիստ ՀՀ սփյուռքի նախարարությունում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 15, 2010 19:29
Ապրիլի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում կերպարվեստի օրերի անցկացման կազմակերպական կոմիտեի նիստ:
Ներկա էին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Երևանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, լիբանանահայ նկարիչ Սոնիա Տաշջյանը և նախարարության` կազմկոմիտեի անդամ-աշխատակիցներ:
Ողջունելով ներկաներին` նախարար Հ·Հակոբյանը խոսեց այս տարվա հունիսի վերջին «Հայ նկարիչների և քանդակագործների համահայկական համաժողով» կազմակերպելու նախագծի մասին: Այնուհետև ներկաները հանդես եկան առաջարկություններով և հարցեր ուղղեցին տիկին Հակոբյանին:
Նախարարն առաջարկեց ստեղծել «Կերպարվեստի համահայկական ընկերակցություն», որի արդյունքում ոչ միայն առավել սերտ կլինի սփյուռքահայ արվեստագետների կապը Հայրենիքի հետ, այլ նաև հնարավորություն կստեղծվի միմյանց ճանաչելու և ակտիվ համագործակցելու: Տիկին Հակոբյանը կարևորեց երիտասարդ արվեստագետների դերը` առաջարկելով ստեղծվելիք ընկերակցության կազմում նրանց համար ունենալ առանձին բաժին:
Նախարար Հ· Հակոբյանը խոսեց նաև Սփյուռքի արվեստի թանգարան ստեղծելու անհրաժեշտության մասին:






Facebook
Tweet This
Email This Post
