Կիսամերկ Անջելինա Ջոլիի և սպիտակ ձիու լուսանկարը կվաճառվի աճուրդում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 18:14

Christie’s հայտնի աճուրդի տունը կվաճառի Անջելինա Ջոլիի նախկինում անհայտ մի լուսանկար, որը 2001թ. նկարել է հայտնի լուսանկարիչ Դեյվիդ Լաշապելը: Հոլիվուդյան գգեղեցկուհին լուսանկարվել է ձիու հետ կիսամերկ, գրում է The Daily Mail: 26-ամյա անհոգ դերասանուհու պատկերը նախատեսվում է վաճառել 25-35 հազար ֆունտ ստեռլինգով: Լուսանկարը պետք է գրավի պոտենցիալ գնորդներին, քանի որ այնտեղ կարելի է տեսնել Անջելինա Ջոլիի հին դաջվածքներից մեկը, որը հիմա չկա նրա մարմնի վրա: Դերասանուհու ուսին նկարված էր վիշապ և գրություն “Բիլի Բոբ”:
Բիլի Բոբը Ջոլիի երկրորդ ամուսինն էր Ջոնի Լի Միլերից հետո: Նրանց սիրավեպը, շնորհիվ էքստրավագանտ արարքների,  2000-ականների սկզբին հասարակության ուշադրության կենտրոնում էր: Մասնավորապես,  զույգը փոխանակում էր սեփական արյան մասնիկներ, որոնք պահվում էին հատուկ զարդարանքներում: Այնուամենայնիվ ամուսնությունը քանդվեց երեք տարուց հետո և երիտասարդները ստիպված էին ջնջել մեկմեկու դաջված անունները:
Դևիդ Լաշապելի աշխատանքը կատալոգում տեղադրված է “Horseplay” անվանումով: Անվանումը երկակի իմաստ ունի: Մի կողմից դա նշանակում է կոպիտ խաղ, մյուս կողմից նկարագրում է լուսանկարում պատկերվածը, որտեղ կիսամերկ Ջոլին ինքնամոռաց խաղում է ձիու հետ:

Ընդհանուր առմամբ աճուրդում ներկայացված է 108 լոտ: Նրանց մեջ կան նաև այլ լուսանկարիչների աշխատանքներ: Մայիսի 15-ին Լոնդոնում կայանալիք աճուրդի կազմակերպիչները նախատեսում են աշխատել մեկուկես միլիոն ֆունտից ոչ պակաս:

Դիտվել է 2005 անգամ:
Print Friendly

Leave a Reply