Հայաստանի ակրոբատները մեդալների են տիրացել Բելառուսում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 16, 2013 16:29

Հայաստանի ակրոբատները մեդալներով են վերադարձել Բելառուսում կազմակերպված ավանդական միջազգային մրցաշարից:

Մեր երկիրն  այդ ստուգատեսում ներկայացնում էին Գյումրիի «Մարմնամարզիկ» մարզադպրոցի սաները:

Եռյակների պայքարում Գայանե Քոչարյանը, Հասմիկ Սիմոնյանը և Քրիստինե Շիմալյանը ճանաչվել են 3-րդը: Խառը զույգերի մրցավեճում Արմեն Սիմոնյանը և Գոհար Կարապետյանը, իսկ աղջիկների երկյակների պաքարում  Գոհար Գրիգորյանը և Անահիտ Գինոսյանը զբաղեցրել են 2-րդ տեղը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցել են  6 երկրների շուրջ 200 մարզիկներ:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply