Ջավախքում վրացերենին պետք է տրվի երկրորդ աստիճան. Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2013 16:05

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը անդրադարձավ Հայաստան -Վրաստան հարաբերությունների զարգացումների նոր միտումներին, ջավախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությանը խնդիրներին:

«Վրաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական են. սրա մասին խոսք լինել չի կարող, բայց երբեք պետք չի մոռանալ, որ այդ հարաբերությունների կոնտեքստում մենք ունենք երկու մեծ խնդիր` վիրահայության և ջավախահայության հարցերը», – ասաց ԼևոնՇիրինյանը և հավելեց. «Այս խնդիրների հետ կապված կան բազմաթիվ պրոբլեներ` սկսած թեկուզ նրանից, որ Վրաստանում վիրահայությունը նույնացվում է ջավախահայության հետ, մինչ դեռ դա անընդունելի է»:

Ի տարբերություն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի բարձրացրած այն կարծիքին, թե Վրաստան-Հայաստան հարաբերություններում կարծես թե դիվանագիտական ակտիվություն է նկատվում, նրանց «ազգային շահերը» ներկայում ասես համընկնում են մեր շահերին, և մենք պետք է հասկանանք, որ այս պահին Վրաստանի հետ ինտեգրումը մեզ համար կարևոր է` Լևոն Շիրինյանը քննարկման դրեց հարցի երկրորդ կողմը` հայ-վրացական հարաբերություններին խոչընդոտող եզրերը:Ըստ նրա` Վրաստանում կա մի դաս, որ ատելությամբ է լցված հայկական տարրի հանդեպ: Ջավախքահայությանը այնտեղ անվանում են վրացիներ, և մենք գրեթե ոչինչ չենք հակադրում սրան: «Վրաստանի քաղաքականությունը հիմա հետևյալն է` լեզվի միջոցով մուտք գործել հայ երեխաների ուղեղները և փոխել նրանց մշակության ընկալումները` դարձնելով վրացական մշակույթի կրողներ: Նման կերպ էին վարվում նաև թուրքերը: Սա Թուրքիայի գործելաձևն է: Ջավախքում վրացերենին պետք է տրվի երկրորդ աստիճան: Ռեգիոնալ լեզուները պետք է ունենան պետական կարգավիճակ, բայց սրա դեմ բողոքում են վրացի ազգայնականները: Միշտ այդպես է. նման հարցերի ժամանակ կա’մ ազգայնականներ են մեջ ընկնում, կա’մ եկեղեցին: Իրականում սրանք պետական գործողություններ են` կազմակերպված ևկատարված ներքևից: Վրացիները պարզապես ուզում են համարվել եվրոպական երկիր` առաց ստանձնելու եվրոպական կոնվենցիաներիբոլոր սահմանված պարտականությունները», – նկատեց բանախոսը:

 

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply