Հայ շախմատիստներից ոչ մեկը մրցանակակիր չդարձավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 16, 2013 15:33

Դուբայում ավարտվեց շախմատի  միջազգային մրցաշարը: Ցավոք, Հայաստանի  6  ներկայացուցչից  ոչ մեկն էլ մրցանակակիր չդարձավ: Այդուհանդերձ, մերոնք դրամական պարգևներ ստացան:

Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր: Հակոբյանը մրցաշարը ավարտեց 10-րդ տեղում և պարգևատրվեց 1300  դոլարով, իսկ Գաբրիել Սարգսյանը ճանաչվեց 13-րդը և ստացավ  1000 դոլար:
Հովիկ Հայրապետյանը հավաքած 6 միավորով զբաղեցրեց 34-րդ, Տիգրան  Պետրոսյանը` 62-րդ  (5 միավոր), Լիլիթ Գալոյանը` 76-րդ (5), Մարկ Բասենյանը` 95-րդը (4,5) տեղը:

Հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովը`7,5 միավոր :

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply