Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր` եզդիական համայնքի ներկայացուցիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 16, 2013 14:42

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը Հայաստանի եզդիների ազգային միության անդամների հետ հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է եզդիաական համայնքին Նոր Տարվա`Տաուսի Մալակի կապակցությամբ և փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը: Վանո Վարդանյանը նշել է, որ հայերի և եզդիների դարավոր բարեկամությունը այժմ էլ տարբեր նախաձեռնություններով կյանքի է կոչվում մայրաքաղաքի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում: Վանո Վարդանյանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ պատրաստ է համագործակցել ու աջակցել եզդիական համայնքի ներկայացուցիչներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եզդիական համայնքի անդամները ընդգծել են, որ Երևանն իրենց համար դարձել է մշակութային կենտրոն , ուր ստեղծված են եզդիների ազգային նկարագիրը պահելու բոլոր պայմանները: Միության անդամ Հասան Թամոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` եզդիների մշակութային կենտրոնի բացմանը աջակցելու պատրաստակամության համար և վստահեցրել , որ եզդիական համայնքը մշտապես պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ մայրաքաղաքի հասարակական ու մշակութային կյանքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply