6-ամյա երեխան միլիոնատեր է դարձել ու արդեն իր գործն ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 13:00

6-ամյա աղջիկն արդեն դիմահարդարման իր գիծն է թողարկել և ինքնուրույն է վաստակում: ԱՄՆ-ի դեռատի բնակչուհին` Իզաբելա Բարետը, որը սկանդալային Toddlers & Tiaras շոուի (Փոքրիկներ ու ապարոշներ)-ի մասնակից է,  հեռուստատեսությունում հաջողություն ունենալուց  հետո դարձել է  միլիոնատեր ու սեփական գործը սկսել:

Նա իր ճանաչման առաջին չափաբաժինը ստացավ այն ժամանակ, երբ մայրը ստիպեց, որ երեխան մասնակցի ամենափոքրիկների գեղեցկության մրցույթին: Կինը 50 000 դոլար ծախսեց` հագուստի, դիմահարդարման, մազերի սանրվածքի  վրա: Եվ նա  չսխալվեց. աղջիկը հեռուստատեսության աստղ դարձավ:

Գլխապտույտ հաջողությունից հետո  երեխան հայտնեց  դիմահարդարման իր գիծը թողարկելու մասին: Հասարակությունն էլ այդ հայտարարությունը  ցնծությամբ ընդունեց ու վազեց խանութ` գնելու Իզաբելայի շրթներկերը, ապարանջանները, բաճկոնները, որոնք կրում են փոքրիկի անունը

“Ինձ  դուր է գալիս միլիոնատեր լինելը, ես գերաստղ եմ ու ոսկերչական զարդերի իմ գիծն ունեմ, ինչի մասին ուրիշները երազում են”, -ասում է աղջիկը :

Նա հատուկ թուլություն ունի կոշիկների նկատմամբ.”Ես հիմա 60 զույգ կոշիկ ունեմ:  Մտադիր եմ հետագայում  կոշիկների սեփական գիծը թողարկել, սակայն հիմա բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ: Մայրիկս իմ զարդերի բաժնետերն է ու իմ գործընկերը”:

Նրա 39-ամյա մայրը մտահոգված է, նա վախենում է, որ երեխան երեսառած կմեծանա, չէ որ հիմա նա արդեն իրեն պահում է իսկական գերաստղի նման:

“Ես վախենում եմ, որ նա կկրկնի Բրիթնի Սփիրսի ճակատագիրը, դրա համար էլ փորձում եմ պաշտպանել նրան ավելորդություններից: Հիմա արդեն նա վայելում  է բարձրակարգ հյուրանոցների սպասարկումը: Մեզ ամենուր ուրախությամբ են ընդունում”:

Մայրն ասում է, որ երեխան խանութում այլևս ուշադրություն չի դարձնում գնապիտակներին ու կարող է մի ամբողջ կարողություն վատնել այնտեղ: Իզաբելայի ծնողները երեխայի ծախսերին չեն խոչընդոտում, քանի որ նա Բրոդվեյում յուրաքանչյուր ելույթի համար ստանում է 10 000 դոլար:

Դիտվել է 1888 անգամ:
Print Friendly

Leave a Reply