Հրդեհներ Հայաստանի հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 16, 2013 12:51

Ապրիլի 15-ին, ժամը 12.05-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյա փողոցի թիվ 1 շենքի («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ) մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.19-ին, մարվել` 12.30-ին:

Այրվել է մոտ 900 քմ խոտածածկ տարածք:

 

***

Նույն օրը, ժամը 16.53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 30ա շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Վ. Մինասյանին պատկանող 11-րդ բնակարանում այրվել է մահճակալը` անկողնային պարագաներով:

 

***

Ապրիլի 16-ին, ժամը 00.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.38-ին, մարվել` 02.00-ին:

Այրվել է 3-րդ փողոցի թիվ 31 տան տանիքի մոտ 70 քմ հատվածը:

 

***

Նույն օրը, ժամը 00.55-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.16-ին, մարվել` 01.27-ին:

Այրվել է Ս. Դավթյանին պատկանող քարե շինության տանիքից մոտ 12 քմ հատված:

 

***

Նույն օրը, ժամը 01.03-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենայի անիվը:

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել` 03.29-ին:

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում Թուրքիայի քաղաքացի Բուրհան Կայանին պատկանող «ՄԱՆ» մակնիշի 08 K 5125 պ/հ ավտոմեքենայի բեռնախցիկում այրվել են 30 խմ ծավալով պլաստմասե դետալներ:

 

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply