Ժիրինովսկին կնոջ ունեցվածքը չի չհայտարարագրել, քանի որ նրանք եկեղեցով են ամուսնացած

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 12:06

ՌԼԴՊ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր կնոջ 2012-ի ունեցվածքի ու եկամուտների մասին հայտարարագիր չի ներկայացրել, քանի որ նրանք եկեղեցով են ամուսնացած:

Երկուշաբթի պետդումայի պաշտոնական կայքում հրապարկվել էին պետդումայի պատգամավորների, ինչպես նաև նրանց կանանց ու անգամ անչափահաս երեխաների տվյալները: Այս տարի Ժիրինովսկու կնոջ հայտարարագիրը չկար:

“Ես եկեղեցով եմ ամուսնացել և այն լրացուցիչ փաստաթղթեր չի ենթադրում: Իսկ այդ պահանջը վերաբերում է  ՔԿԱԳ-ում  (ԶԱԳՍ)գրանցվածներին: Իսկ քաղաքացիական ու եկեղեցական ամուսնությունները դրա հետ կապ չունեն”, -РИА Новости-ի հարցին պատասխանել է նա:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply