ԱՄՆ-ում լաբորատորիայում ստեղծել են գործող երիկամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 11:50

Բոստոնում, լաբորատորային պայմաններում աճեցված արհեստական երիկամը, որը փոխպատվաստվել էր առնետի, գործում է հաջողությամբ:

Գիտնականներն առաջներում աճեցրել են առանձին օրգաններ և նույնիսկ դրանք փոխպատվաստել մարդկանց, սակայն  մինչ օրս ստեղծված երիկամներն այնքան էլ արդյունավետ չէին: Երիկամները պատասխանատու են օրգանիզմում արյան մաքրման, դրանից ջրի ավելցուկի դուրսբերման և օրգանիզմի կենսագործունեության համար:

Սա ամենապահանջված օրգանն է փոխպատվաստման համար,  և  հիվանդները ստիպված են երկար սպասել  դոնորական օրգանի : Կենսաինժեներները հույս ունեն, որ հետագայում հին երիկամը կկարողանան մաքրել նախկին բջիջներից` պահպանելով բջջային կառուցվածքը, որը նոր օրգանի կառուցման հիմք կհանդիսանա: Նման տեխնիկան դոնորական օրգանին 2 առավելություն կտա.առաջինը` այն կազմված կլինի հիվանդի հյուսվածքներից, ու հարկ չի լինի օտար մարմնի վանումը կանխող իմունային համակարգը ճնշող միջոցներ կիրառել: Եվ երկրորդը` զգալիորեն կավելանա փախպատվաստվող օրգանների քանակը, քանի որ ներկայում փոխպատվաստվող օրգանների մեծ մասը  պատվաստվող օրգանիզմը չի ընդունում ու հետևաբար,  դրանք արդեն ոչնչացման ենթակա են:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply