Թետչերի թաղման ժամանակ Բիգ Բենը կլռի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 11:09

Չորեքշաբթի, Մարգարեթ Թետչերի թաղման արարողության ժամանակ կլռի Բիգ Բեն աշտարակի ժամացույցը:

Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն հատարարել է, որ նման ձևը տեղին կլինի արտահայտելու իրենց վերաբերմունքը` նախկին վարչապետի մահվան կապակցությամբ: Նրա խոսքով, լռության մեջ խորին արժանապատվություն կա: Բիգ Բենը, որը յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ  ազդանշանում է, կլռի Թետչերի թաղման ժամանակ:

Ի դեպ, 1965-ին Ուինսթոն Չերչիլի թաղումից հետո  սա առաջին անգամ է, որ կլռի հանրահայտ Բիգ Բենը:

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply