Մադագասկարի նախկին առաջնորդի կինն իր թեկնածությունն է առաջադրելու նախագահական ընտրություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 10:54

Մադագասկարի նախկին նախագահ Մարկ Ռավալումանանայի կինը` Լաոլա Ռավալումանանան,  մտադիր է մասնակցել հուլիսին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին:

Նման որոշում է ընդունվել ՀԱՀ-ում, նրա ամուսնու կուսակցության նիստում, իսկ ամուսինը գտնվում է արտաքսման մեջ: Հիմա կնոջ թեկնածությունը պետք է հավանության արժանացնի  Մադագասկարում ընդունված հատուկ ընտրադատարանը:

Մադագասկարում  ճգնաժամ է  այն ժամանակից ի վեր, ինչ 2009-ին Ռավալումանանային բանակի օգնությամբ տապալեց նրա ընդդիմադիր Անդրի Ռաձուելինը: Քաղաքական երկու գործիչներն էլ հրաժարվեցին մասնակցել առաջիկա ընտրություններին, հայտարարելով, որ չեզոք նախագահին թույլ կտան երկրում վերականգնել սահմանադրական կարգուկանոնը:

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply