Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 16, 2013 10:17
Եգիպտոսի դատարանը որոշում է կայացրել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 2011-ի զանգվածային հուզումների ժամանակ խաղաղ ցուցարարների մահվան գործով կալանքից ազատ արձակելու վերաբերյալ :
Սակայն, Մուբարաքը դեռևս չի կարող ազատ արձակվել, քանի որ կաշառակերության հետ կապված մի քանի քրեական գործերով դեռևս գտնվում է հետաքննության մեջ:
Անցած տարի Մուբարաքն իր ՆԳ նախարար Հաբիբ Ադլիի հետ դատապարտվել էր ցմահ բանտարկության` հակակառավարական ցույցերի մասնակիցների մահվան մասնակցության գործով: Անձամբ Մուբարաքն իր մեղքը չի ընդունել:
Դիտվել է 1481 անգամ:





Facebook
Tweet This