Առաջին անգամ աշխարհում նվազել են ռազմական ծախսերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 16, 2013 10:01
Աշխարհի խնդիրները հետազոտող Ստոկհոլմի ինստիտուտի տվյալներով, առաջին անգամ 15 տարվա կտրվածքով, զենքի համար կատարված ծախսերը նվազել են: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, անցած տարի նկատվել է հավասարակշռության խախտում. մինչ Արևմուտքի երկրները ավելի շատ են տնտեսությանը հատկացնում, Արևելքում ռազմական կարիքների համար կատարվող ծախսերն աստիճանաբար աճում են:
Ընդհանուր առմամբ 2012-ին աշխարհում զենքի վրա ծախսվել է 1,75 տրիլիոն դոլար` 2011-ի հաեմատությամբ 0,5%-ով քիչ: Զենքի վրա կատարվող ծախսերն ավելացել են նաև Ռուսաստանում, Չինաստանում, Մերձավոր Արևելքում ու Միացյալ Նահանգներում, որոնք այդ ցուցանիշով շարունակում են աշխարհում առաջատար մնալ: ԱՄՆ-ին բաժին է ընկնում ռազմական բոլոր ծախսերի 30%-ը:






Facebook
Tweet This
Email This Post
