Պայթյուններ Բոստոնում. ոստիկանությունը հարցաքննում է սոմալեցուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 9:20

ԱՄՆ Բոստոն քաղաքում պայթյունների տարածքում  աշխատում են  շտապ օգնության և ոստիկանության տասնյակ  բրիգադներ:  Սակրավորները շարունակում են  ուսումնասիրել շրջակայքը, հնարավոր է, որ պայթուցիկ սարքերը ավելի շատ են: Գտնված ռումբերը  ինքնաշեն էին:

Հայտնի է, որ ոստիկանությունը հետաքրքրված է  20-ամյա սոմալեցու  ցուցմունքներով ,ընդ որում  իրավապահները ընդգծում են, որ նա կասկածյալ չէ: Պայթյունի ընթացքում նա ստացել է բեկորային վնասվածքներ և մյուս տուժածների հետ միասին հայտնվել հիվանդանոցում: Այդ մասին հաղորդել է կոնգրեսական Մայքլ Մակկոլը:  Հիվանդանոցներում ավելի քան   140  վիրավոր կա:  Մոտ  20 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, վերջին տվյալներով երեք մարդ մահացել է:

Բոստոնում երկու պայթյուն  է տեղի ունեցել տեղական ժամանակով  ժ. երեքին: Երևանյան ժամանակով ուշ երեկոյան:Պայթուցիկ սարքերն աշխատել են աշխարահռչակ թեթև ատլետիկայի  բոստոնյան մարաթոնի վերջում. ճիշտ այն պահին, երբ սպորտսմենները հատել էին վերջնագիծը: Այնտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, հաղորդում է  “Россия 24”-ը:

Դիտվել է 2737 անգամ:
Print Friendly

Leave a Reply