Աննա Ախմատովայի բանաստեղծությունների ժողովածուն վաճառվել է երկու միլիոն ռուբլիով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 15, 2013 23:21

Մոսկվայի «Անտիկվար գրքերի տանը» ռեկորդային երկու միլիոն ռուբլիով վաճառվել է Աննա Ախմատովայի բանաստեղծությունների ժողովածուն: Գրքի նախնական գինն է եղել երեք հարյուր հազար ռուբլին, որը, սակայն, նոր առաջարկների արդյունքում աճել է ու հասել ռեկորդային թվի:

Նշենք, որ ժողովածուում ընդգրկված են բանաստեղծուհու 1909-1945 թվականների յուրօրինակ գործերը: Այդ գործերի օրիգինալ տարբերակների զգալի մասը ոչնչացվել էր թողարկվելուց անմիջապես հետո: Հենց սա էլ ժողովածուի առանձնահատկությունն է` գրում են ռուսական կայքերը:

Դիտվել է 1797 անգամ:
Print Friendly

Leave a Reply