«Ցեղասպանության ճշմարտությունը անգնահատելի է և ծախու չէ». Կանադական թանգարանը թուրքական ճնշման տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 21:39

Կանադայի Մարդու իրավունքների թանգարանում «Ցեղասպանություն» բառը ստեղծած Ռաֆայել Լեմկինին նվիրված մի բաժին է լինելու, որը բացվելու է եկող տարի: Այս բաժնում տեղ են գտնելու նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, ցուցադրվելու են հայ-ասորական ցեղասպանության մասին պատմող նկարներ և փաստաթղթեր:
Իսկ թուրքական պաշտոնյաները կանադական կառավարության և թանգարանի տնօրինության վրա սկսել են ճնշում գործադրել, որպեսզի կանխեն այնտես Հայոց ցեղասպանության համար տեղի հատկացումը: Կանադայում Թուրքիայի դեսպան Թուջայ Բաբալըն զգուշացրել էր որ այդ ցուցադրությունը կարող է վնասել երկու երկրների հարաբերություններին: Դեսպանը նշել է, որ կանադական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վնաս է հասցրել Թուրքիայի և Կանադայի միջև առևտրական հարաբերությունները և այսօր 2,5 մլդ դոլարի առևտուրը կարող էր 10-15 միլիարդի հասնել: Իսկ դրա իրականացման համար Թուրքիան Կանադայից մի քայլ է սպասում այն է՝ «անցյալում եղածները թողնել հետևում»:
«Ակօս»-ը հաղորդում է, որ թանգարանի տնօրենը թուրքական ճնշումներին խիստ արձագանք է տվել: «Օսմանյան վերջին շրջանում հայերի սպանությունները մեր կողմից որպես ցեղասպանություն որակելը կարող է վնասել Թուրքիայի և Կանադայի միջև շատ շահավես առևտրական հարաբերություններին, սակայն Կանադան 1,5 մլն հայերի կոտորածին ցեղասպանությունից բացի ուրիշ անուն տալ չի մտածում»,-նշել է տնօրենը:
Այս հարցին անդրադարձել է նաև հայ-շվեդական ֆեդերացիան, որի հայտարարությանը ունի «Ցեղասպանությունը ճշմարտությունը անգնահատելի է և ծախու չէ» վերնագիրը, որտեղ ողջունվում է թանգարանի խիզախությունն ու սկզբունքային դիրքորոշումը:

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply