«Հըզբոլլահ»-ի 1200 մարտիկ անցել են Սիրիա օգնելու Բաշար Ասադին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 21:36

Թուրքական «Haberler»-ը, վկայակոչելով Սաուդյան Արաբիայում լույս տեսնող «El Vatan» թերթը, հաղորդում է, որ Լիբանանում գտնվող «Հըզբոլլահ» շարժման 1200 մարտիկ Լիբանանից անցել են Սիրիա Բաշար Ասադի ուժերի հետ միասին պատերազմելու համար:
Լուրի մեջ ասված է, որ անցած շաբաթ 1200 զինյալ հասել են Սիրիայի Տարտուս նավակայան: Վերջին ամիսներին Իրաքից ևս հազարավոր շիաներ կրկին Ասադի ուժերի կողքին պատերազմելու համար անցել են Սիրիա: Սիրիայում սկսված բախումների երկու տարիների ընթացքում «Հըզբոլլահ»-ի ամենաքիչը 40 մարտիկ է սպանվել սիրիական ընդդիմադիրների կողմից:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply