Ադանայում կինը երեխային թողել է մրգավաճառի մոտ և այլևս չի վերադարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 21:26

Ադանայում մի կին, ում անձը դեռևս բացահայտված չէ, գալով թաղամասի շուկա մոտեցել է մրգավաճառին և խնդրել հետևել իր երկու ամսական երեխային, ասելով, թե գնում է կարտոֆիլ գնելու: Երբ վաճառականը նկատել է, որ կինը ուշանում է, ոստիկանություն է կանչել և պատմել տեղի ունեցածը:
Թուրքական «Haberler»-ը հաղորդում է, որ ոստիկանությունը ստուգելով տարածքը, չի կարողացել հայտնաբերել երեխային լքած կնոջը: Երեխան տարվել է Ադանային մանկական հիվանդանոց, անցել բուժզննում, այնուհետև տեղափոխվել երեխաների հոգածության կենտրոն: Ոստիկանությունը աշխատում է կնոջը գտնելու ուղղությամբ:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply