Դերսիմում զբոսաշրջիկները եղել են PKK–ի հետ բախումների վայրերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 20:49

Քրդական հարցի լուծման գործընթացի հետ մեկտեղ Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) շրջանում ավելացել են զբոսաշրջիկների թիվը: Օրինակ Ռաբաթի հովտում, որտեղ քաղաքացիների բռնության դեպքերի պատճառով չէին տանում, Դերսիմի ճանապարհորդների խմբի կողմից զբոսանք է կազմակերպվել: Շատ հաճախ բախումների ականատես դարձած այս շրջան այցի էին եղել մոտ 80 հոգի Թուրքիայի տարբեր նահանգներից: Զբոսաշրջիկները հիացել են Դերսիմի ջրվեժներով, Ուրարտական դարաշրջանին պատկանող ամրոցներով և քարանձավներով:
Դերսիմում, որի անունը օրակարգ էր գալիս որպես հաճախակի բախումների շրջան, լուծման գործընթացում զենքերի լռելու հետ մեկտեղ սկսել է գարնանային օդ փչել: «Doğan» լրատվական գործակալությունը գրում է, որ Դերսիմի ճանապարհորդների խմբի կազմակերպած երկօրյա շրջայցի մոտ 80 մասնակիցները եղել են այն վայրերում, որտեղ անցած տարի տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել էին PKK–ի յոթ մարտիկ:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply