Թուրքը դատապարտվել է ազատազրկման` Մուհամեդ մարգարեին անվանարկելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 20:20

Ստամբուլի դատարանը Facebook-ի միջոցով Մուհամեդ մարգարեին վիրավորած Աբդուլքերիմ Ու.-ին 6-ամսյա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է թուրքական “Ռադիկալ” թերթը:

Երիտասարդի դեմ բողոք էր ներկայացրել սոցիալական ցանցի մեկ այլ թուրք օգտատեր Օրքում Շ.-ն`այդկերպ արտահայտելով իր անհանգստությունը:

Աբդուլքերիմը բազմաթիվ անգամներ դատարան ցուցմունք տալու է հրավիրվել, սակայն այդպես էլ չի ներկայացել։

Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ 29-ամյա կասկածյալը սոցիալական ցանցում հայհոյել է Մուհամեդին մարգարեին։

Նա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 216/3 հոդվածով (ժողովրդի մի մասի կրոնական զգացմունքները ոտնահարելում)։

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply