Ադրբեջանական զորամասերից մեկի տարածքում պայթյուն պատճառով երկու զինծառայող է վիրավորվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 15, 2013 18:12
Երեկ`ապրիլի 14-ին, ադրբեջանական զորամասերից մեկի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառով վիրավորվել է երկու զինծառայող:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin” կայքը, դեպքը տեղի է ունեցել Տերտերի շրջանի զորամասերից մեկի կաթսայանոցում: Զինծառայողները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Ըստ կայքի՝ պայթյունի պատճառը տնայնագործական եղանակով կաթսայանոցի շահագործումն է եղել:
Դիտվել է 1628 անգամ:





Facebook
Tweet This