Սուրեն Զոլյանի բաց նամակը Տիգրան Սարգսյանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 15, 2013 17:54

ՀՀ վարչապետ, Պարոն Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի մշտական կոմիտեն իր վերջին նիստում միաձայն ընդունել է ղեկույց մարդու իրավունքների մշտադիտարկմանը մասնակցող փորձագետների ներկայացման եւ ընտրության ընթացակարգերի մասին:

Ի շարս այլ հարցերի՝ զեկույցում անդրադարձ է արվել նաեւ իմ՝ որպես Փոքրամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների Կոմիտեի անդամի լիագումար նիստի մասնակցությանը եւ հետագայում այդ պատճառով պատժվելու դեպքին:

Կոմիտեի գնահատմամբ՝ դա խախտում է թե՛ պետության կողմից ստանձնած պարտավորությունները, թե՛ փորձագետի անկախության երաշխիքները. «կարծիքը կցվում է»:

Մինչ այդ նույն գնահատականն է տվել նաեւ իր հունիսի նիստում Փոքքամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեն. «որոշումն եւ արձանագրությունը կցվում են»:

Ցանկանում եմ հիշեցնել, որ այս դեպքի առիթով եւ նույն պատճառաբանությամբ ես մի քանի անգամ դիմել էի Ձեզ, մասնավորապես՝ նշելով այն հանգամանքը, որ «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի» 17-րդ հոդվածի եւ նշված խարտիայի նորմատիվ «Բացատրական զեկույցի» 131-րդ կետի համաձայն՝ փորձագետները պետք է գործեն անկախ, և իրենց գործառույթներում չպետք է ղեկավարվեն համապատասխան կառավարությունների ցուցումներով, իսկ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն ՀՀ օրենքների նկատմամբ: Իմ գրություններում ես խնդրում էի ելնով Ձեզ ինձ կարգապահական պատժի ենթարկելու ԿԳՆ նախարար Ա. Աշոտյանի ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը հակասող հրամանները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Սակայն Ձեզ համար հիմք հանդիսացավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գրությունը, «ի պատասխան Ձեր հանձնարարականի, 13 ապրիլի , 2012, N 02/12.9/5420-12», որտեղ նշված խարտիայի պահանջները մեկնաբանվում են կամայական ձեւով «կցվում է» եւ ԿԳՆ նախարարի գործողությունները որակվում են որպես օրինաչափ:

Վերոգրյալից ելնելով՝ խնդրում եւս մեկ անգամ անդրադառնալ ինձ կարգապահական տույժի ենթարկելու ԿԳՆ նախարարի հրամանին՝ այս անգամ հաշվի առնելով Եվրախորհորհրդի երկու մասնագիտացված կոմիտեների արտահայտած իրավական գնահատականը ու տեսակետը»:

ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ

Ազգային փոքրամասնությունների հարցերի
Հանձնաժողովի նախագահ

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply