Ադրբեջանում կասկածյալը նետվել է ոստիկանական բաժանմունքի պատուհանից և մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 17:45

Ադրբեջանի ոստիկանական բաժանմունքներից մեկի պատուհանից նետված կասկածյալն այսօր հիվանդանացում մահացել է:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Haqqin” կայքը, ինքնասպանության դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին: Հարցաքննության նպատակով բերման ենթարկված Ջամիլ Բաբաևը նետվել էր 4-րդ հարկի պատուհանից: Արդյունքում տղամարդը ողնաշարի կոտրված և գլխուղեղի լուրջ վնասվածք էր ստացել:

Նշվում էր, որ Բաբաևը ոստիկանության բաժանմունք էր բերվել թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում:

Բաբաևի հարազատները կարծում են, որ Ջամիլն այդ քայլին դիմել է, երբ ոստիկանները նրան ստիպել են խոստովանական ցուցմունք տալ:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply