Ֆրանսիական երկաթգիծը արգելել է սևամորթ և աֆրիկացի աշխատողներին դիմավորել Իսրայելի նախագահին, քանի որ նրանք հնարավոր է մահմեդական լինեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 17:24

Իսրայելի նախագահի այցի կապակցությամբ Ֆրանսիայում սևամորթ և հյուսիսային աֆրիկացի երկաթգծի աշխատողներին արգելել են աշխատանքի գնալ, քանի  որ նրանք հնարավոր է մահմեդականներ լինեն:

Եվ սա այն դեպքում, որ Շիմոն Պերեսը այցելում է Ֆրանսիա միջին արևելքում արաբների և հրեաների միջև խաղաղությանն ուղղված աշխատանքները խթանելու նպատակով:

Այժմ երկաթգիծը պաշտոնապես բողոքել է, որ բացահայտորեն ամեն բան արվել է, որ մահմեդական աշխատակիցները չգան դիմավորելու Իսրայելի նախագահին:

Պերեսը Իսրայելի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գնացքով Բելգիայից ժամանել է Ֆրանսիա և նրանց դիմավորել են Ֆրանսիայի ազգային երկաթգծի աշխատակիցները:

«Մենք նման գործողությունները համարում ենք անընդունելի» ասված է երկաթգծի հայտարարության մեջ:

Այս խտրականության մեջ երկաթգիծը մեղադրում է Ֆրանսիայի արտգործնախարարության և Փարիզում Իսրայելի դեսպանատան կողմից առաջարկված «անվտանգության պրոտոկոլին» և առաջարկում է այդ գործը ամբողջական քննության ենթարկել:

Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել էր աշխատել փոքրամասնությունների՝ հատկապես մահմեդականների, նկատմամբ խտրականության նվազեցման ուղղությամբ, սակայն նախապաշարումները դեռևս շարունակվում են:

Ֆրանսիայում բնակվում է արևմտյան Եվրոպայի ամենամեծ մահմեդական համայնքը, որի թիվը հասնում է վեց միլիոնի. նրանք հիմնականում բնակվում են խոշոր քաղաքներում, ինչպիսին Փարիզն է:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply