Ադրբեջանցի անասնապահը նախագահական ընտրությունների ժամանակ լինելու է Իլհամ Ալիևի մրցակիցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 17:18

Հայտնի է դարձել Ադրբեջանում նախագահական ընտրությյուններին մասնակցող ևս մեկ թեկնածուի անունը: Ինչպես հայտնում է ադրբեջանական “Haqqin” կայքը, այսօր ոմն Ահմեդ Օրուջը հայտնել է ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Օրուջի մասին տեղեկությունները շատ չեն: Հայտնի է, որ նա որոշ ժամանակ որպես լրագրող աշխատել է ինչ-որ թերթում, Ադրբեջանի 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կառավարման օրոք նշանակվել է Նարիմանովի շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում, երկար տարիներ եղել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (1992թ. մայիս 1992 հունիս) Իսա Գամբարի զինակից ընկերը: Այնուհետ նա սկսել է զբաղվել անասնապահությամբ:
Օրուջի թեկնածությունը պաշտպանել է “Ազադլըգ” կոչվող կուսակցությունը, որը, ըստ ադրբեջանական թերթի, նույնքան անհայտ է, որքան Օրուջը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013թ. հոկտեմբերի 16-ին:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply