Մնացել է մեկ տուր
Օրվա լուր | ankakh | ապրիլի 15, 2013 17:23
Դուբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին: Մնացել է մեկ տուր: Մեր երկրի ներկայացուցիչները հավակնում են մրցանակների:
Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը կայացած 8-րդ տուրից հետո ունեն 6 միավոր և մի շարք շախմատիստների հետ հետապնդում են առաջատարին` Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռախմանովին` 7 միավոր:
Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 50 հազար դոլար է: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կհարստանան 10, 7 և 4 հազար դոլարով:
Դիտվել է 1035 անգամ:





Facebook
Tweet This