Թուրքիայում ապամոնտաժման ժամանակ հունական եկեղեցի է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 18:44

Թուրքիայի Մուղլայի շրջանի Բոդրում քաղաքում 42 տարի որպես հանրային կրթական կենտրոն օգտագործված շենքի ապամոնտաժման ժամանակ հունական եկեղեցի է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է թուրքական “Աքշամ” թերթը, շենքի ապամոնտաժման ընթացքում սկսել են երևալ եկեղեցու պատերը: Պարզվել է, որ այդ շինությունը 280 տարի առաջ կառուցված Սբ. Նիկողայոս եկեղեցին է:

Բոդրումի քաղաքապետ Մեհմեթ Քոջադոնն ասել է, որ իրենք նպատակ ունեն ամբողջությամբ վեր հանել եկեղեցին, և ընդգծել, որ դա կնպաստի մշակութային տուրիզմի զարգացմանը:

Եկեղեցին տարիներ շարունակ օգտագործվել է որպես պահեստ, կինոթատրոն և թատրոն:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply