Չինաստանի լրատվամիջոցները կոչ են անում մարդկանց շարունակել թռչնամիս օգտագործել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 17:04

Չինաստանի թռչնաֆաբրիկաները կորցրել են 10 միլիարդ իեն (1,6 միլիարդ դոլար) H7N9 թռչնագրիպի ի հայտ գալուց հետո:

Վիրուսով վարակվել է շուրջ  60 մարդ, որոնցից  13-ը մահացել են:

«Հասարակությունը պետք է փոքր-ինչ զսպի իր տագնապը, այլապես սա կարող է դառնալ աղետ ողջ թռչնաբուծական արդյունաբերության համար», – գրել է  ” Global Times “-ը՝ հավելելով, որ թռչնի միս չուտելով մենք «անարդար ենք ֆերմերների նկատմամբ»:

Փորձագետները մտահոգված են, որ վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել և փոխանցվել մարդուց մարդուն, իսկ այդ դեպքում կբռնկվի պանդեմիա:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ H7N9 վիրուսը չի փոխանցվում մարդուց մարդու:

Չինաստանի առողջապահական կառույցները հավատացած են, որ մարդը թռչնից է ձեռք բերում վիրուսը:

Այս կապակցությամբ Պեկինը արգելել է կենդանի թռչունների առևտուրը:

 

 

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply