Անհաջող մրցելույթներ Տիրանայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 15, 2013 17:12

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց  ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող հանդես եկան:

Վերջին օրը գերծանրքաշայինների պայքարում հանդես եկան Գոռ Մինասյանը և Հայկ Հակոբյանը:

Պոկում վարժությունում նրանք բարձրացրին  185 կգ: Հրում վարժությունում  Հակոբյանը չկարողացավ գլխից վեր պահել պատվիրված 210 կգ-ոց ծանրաձողը  և զրո ստացավ,  իսկ Գոռ Մինասյանը բարձրացրեց 215 կգ: Երկամարտում 400 կգ ցուցանիշով նա զբաղեցրեց 7-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի  Ռուսլան Ալբեգովը` 442  (195+247)  կգ:

Հավելենք, որ 77 կգ քաշայինների պայքարում էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը երկամարտում զբաղեցրել էր  4-րդ տեղը`346  (160+186) կգ:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply