Քրեակատարողական հիմնարկներում առգրավվել է 119 բջջային հեռախոս

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 15, 2010 17:38

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. ապրիլի 5-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 27.5 լիտր ոգելից խմիչք, որից 27 լիտրն ինքնաշեն, 119 հատ բջջային հեռախոս և 120 կտրող-ծակող առարկաներ. այս մասին հաղորդում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 3 դեպք: Քաղաքացիական բժշկական հաստատություններ են տեղափոխվել 2, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձ:

Դիտվել է 1967 անգամ:
Print Friendly

Leave a Reply