Չեմպիոնները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 15, 2013 16:42

Երևանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը, որին մասնակցում էին  280  ըմբիշներ:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն են հռչակվել. 42 կգ քաշային կարգում՝ Նաիրի Ղարսայանը (Օլիմպիական հերթափոխի քոլեջ), 46 կգ քաշային կարգում՝ Հայկ Բադալյանը (Արմավիր), 50 կգ քաշային կարգում՝ Վահե Մատինյանը (Իջևան), 54 կգ քաշային կարգում՝ Գևորգ Թադևոսյանը (Արտաշատ), 58կգ քաշային կարգում՝ Աշոտ Վելիցյանը (Տաշիր), 63 կգ քաշային կարգում՝  Հակոբ Ավետիսյանը (Երևան), 69կգ քաշային կարգում՝ Տիգրան Մնացականյանը (Օլիմպիական հերթափոխի քոլեջ), 76 կգ քաշային կարգում՝ Սարգիս Հովսեփյանը («Աշխատանքային հերթափոխ»), 85կգ քաշային կարգում՝ Ռազմիկ Պողոսյանը (Վանաձոր) և 100 կգ քաշային կարգում՝ Մերուժան Նիկոյանը («Աշխատանքային հերթափոխ»):

Առաջնությանը մասնակցել են մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից՝ բացառությամբ Վայոց Ձորի: Առաջնության ընթացքում ցույց տված արդյունքների հիման վրա կձևավորվի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը, որը հունիսին կմասնակցի Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply