Յուրա Մովսիսյանի խփած 13-րդ գնդակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 15, 2013 16:27

Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում  կրկին աչքի է ընկավ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վերջինիս թիմը  սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց  Պերմի «Ամկարին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողն իր 13-րդ գնդակը խփեց Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: Նա   մարզադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և 78-րդ րոպեին  փոխարինվեց:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի թիմը` Նիժնի Նովգորոդի «Վոլգան ,0:3 հաշվով պարտվեց Մախաչկալայի «Անժիին»: Սարկիսովը փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:

«Սպարտակը» 40 միավորով 4-րդն է:  «Վոլգան» 21 միավորով 13-րդ տեղում է:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Ամկար»՝ 2:0

Պավել Յակովլև, 20, Յուրա Մովսիսյան, 68

«Վոլգա» – «Անժի»՝ 0:3

Էմիր Սպահիչ, 34, Լասինա Տրաորե, 40, Վիլիան, 72

Հեռացվեց`  Ադրիան Ռոպատան, 68 («Վոլգա»)

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply