«Ալլահն է միակ աստվածը» գրությունը պարունակող մետաղադրամը սպասվում է, որ կվաճառվի 500,000 ֆունտ սետռլինգով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 16:16

«Ալլահն է միակ աստվածը» գրությունը պարունակող երբևէ հայտնաբերված առաջին մետաղադրամը աճուրդի է հանվել:
Պատմական ոսկե դինարը պատրաստվել է 690 մ.թ-ին Դամասկոսում Օմեյյադների դինաստայի ղեկավարման տարիներին. առաջին Արաբական կայսրությունը, որը իր ծաղկման գագաթնակետին ձգվում էր արևմուտքում Իսպանիայից մինչև Հնդկաստան արևելքում:
Սպասվում է, որ մետաղադրամների հավաքածուն, որի կազմում է նաև վերոնշյալ մետաղադրամը կվաճառվի 500,000 ֆունտ ստեռլինգով:
Բոլդուինների աճուրդի տան մահմեդական մետաղադրամների մասնագետը հայտնում է, որ այդ մետաղադրամները հայտնի է դարձնում այն փաստը, որ դրանք ստեղծվել են առաջին Արաբական կայսրության կողմից:
Մասնագետի տեղեկություններով այդ մետաղադրամները օգտագործվել են Օմեյյադների կողմից իրենց կայսրությայն ստեղծումը ֆինանսավորելու համար: Յուրաքանչյուր տարի նոր տեսակի մետաղադրամ է ստեղծվել:
Նրանք այդ մետաղադրամները ստեղծում էին նոր գրավված և իսլամացված տարածքների բնակչության օգտագործման համար:
Մետաղադրամների հավաքածուն վաճառքի կհանվի մայիսի 9-ին: Անցած տարի Շվեյցարիայում նմանատիպ դինարների հավաքածուն վաճառվել էր 1 միլիոն ֆունտ ստռլինգով:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply