Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության հաղթողն Աջափնյակի թիմն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 15, 2013 16:00

Երևանում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը, հայտնի դարձան մրցանակակիրները:

Առաջնության  վերջին օրը մրցեցին երկու ենթախմբերում միևնույն տեղերը զբաղեցրած թիմերը:

Առաջնությունում վերելքով հանդես եկած Աջափնյակի ընտրանին, 25:19 (15:10) հաշվով առավելության հասնելով նաև ՀՄԴ-ի թիմի նկատմամբ, դարձավ չեմպիոն: 3-րդ տեղի համար պայքարում Արցախի  հավաքականը հաղթեց Ալավերդիի թիմին` 32:24 (17:11):

Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Վանաձոր – Գավառ` 39:29 (24:17), ԽՄՕՄՄ – Շենգավիթ`31:22 (20:10):

Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ`

1. Աջափնյակ, 2. ՀՄԴ, 3. Արցախ, 4. Ալավերդի, 5. Վանաձոր, 6. ԽՄՕՄՄ, 7. Գավառ, 8. Շենգավիթ:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply