Քուվեյթի ընդդիմադիր առաջնորդը բանտարկվել է էմիրին վիրավորելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 15, 2013 17:01
Քուվեյթի դատարանը երկուշաբթի հինգ տարվա ազատազրկման է դատապարտել երկրի գլխավոր ընդդիմության առաջնորդ և նախկին պատգամավոր Մուսալլամ ալ-Բարակին էմիրին վիրավորելու համար:
Բարակը մեղադրվում է հոկտեմբերի 15-ի հանրահավաքի ընթացքում Քուվեյթի ղեկավար Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Սբահին վիրավորելու համար:
Հոկտեմբերին նա կալանքի տակ է գտնվել չորս օր շարունակ, ապա գրավի դիմաց ազատ արձակվել:
Ապրիլի 8-ի դատավարության ժամանակ դատավորը մերժել է լսել պաշտպանյալի վկաներին, որի պատճառով Բարակի պաշտպանվող թիմի անդամները լքել են դահլիճը:
Դատավորը չի բավարարել դատավարության հետաձգման պահանջը և վճիռը կայացրել է այս երկուշաբթի:
Դիտվել է 1055 անգամ:





Facebook
Tweet This