Տրապիզոնի Սբ. Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի կվերածվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 14:49

Տրապիզոնի մուֆթի Վեյսել Չաքըն հայտարարել է, որ քաղաքի`ներկայում որպես թանգարան օգտագործվող  Այա Սոֆիայի տաճարը մզկիթի կվերածվի, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող “Ակօս” թերթը:

“Այա Սոֆիան պաշտամունքի համար հարմարեցնելու գործընթացը երկար չի տևի”,-ասել է Վեյսել Չաքըն։

Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, արձագանքելով այս որոշմանը, ասել է. “Այա Սոֆիան մզկիթի վերածելու անհրաժեշտություն չկա։ Այն պետք է մնա որպես եկեղեցի-թանգարան։ Այս տարածքում մուսուլմանների աղոթքի համար առանց այն էլ մզկիթներ շատ կան, և դրանց մեծ մասն այժմ դատարկ են”:

Տրապիզոնի Սբ. Սոֆիա տաճարը կառուցել է Բյուզանդիայի կայսր Մանուել Կոմենոսը 13-րդ դարում: 1584թ. Անատոլիայի բեյլերբեր Քուրդ Ալի բեյն այն վերածել է մզկիթի: Հետագա դարերի ընթացքում էլ այն գործել է մերթ որպես եկեղեցի, մերթ որպես մզկիթ: Թանգարանի է վերածվել 1964թ.:

 

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply