Բելգիայում ռուս դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը վթարվել է. կա հինգ զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 14:32

Բելգիայում ռուս դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը ցած է ընկել կամուրջից, որի արդյունքում մահացել է հինգ մարդ:

Այս առավոտ ավտոբուսը, անցնելով արգելապատնեշը, ցած է ընկել Անտվերպեն քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղու կամուրջից՝ զոհվել է հինգ և ծանր վիրավորվել երկու մարդ:

Քաղաքապետի տեղեկություններով՝ երկու մարդ ծանր վիճակում են, երեքը՝ լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ յոթը՝ թեթև վիրավորվել են:

Քաղաքապետ Հոֆմանը հայտնել է, որ լեհական ավտոբուսը Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից դպրոցականներ էր տեղափոխում դեպի Փարիզ, երբ վթարը տեղի է ունեցել:

Ավտոբուսի մեջ 42 մարդ կար, որոնց մեծամասնությունը դեռահասներ էին:

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ:

 

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply