Համաքաղաքային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում ավելի քան 30 հազար ծառ ու 10 հազար թուփ է տնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2013 14:09

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է խիստ ուշադրություն դարձնել հաղորդուղիների անցկացումից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքների որակի ապահովմանն ու հայտնաբերված թերությունները վերացնել կապալառու կազմակերպության միջոցներով:

«Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության առողջապահական ակցիայի մասով զեկուցվել է, որ շարունակվում է  նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը և, քաղաքապետի հանձնարարության համաձայն, կավարտվի միայն բոլոր հերթագրվածներին համապատասխան օգնություն ցուցաբերելուց  հետո:

Տրանսպորտի վարչության պետին հանձնարարվել է խստորեն հետևել հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանմանը հատկապես երեկոյան ժամերին:

Հստակ հանձնարարականներ են տրվել նաև մայրաքաղաքում ընթացող լայնածավալ շինբարեկարգման և ասֆալտապատման աշխատանքների ինչպես սահմանված ժամանակացույցի պահպանման, այնպես էլ աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողության ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև նախորդ տարվա ընթացքում թույլ տված թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Զեկուցվել է, որ մեկշաբաթյա ժամկետում կավարտվեն բազմաբնակարան շենքերում հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Արդյունքում նման ցուցատախտակների թիվը մայարաքաղաքում կավելանա ևս երկու հարյուրով:

Համապաասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է շարունակել հսկողությունը հարակից տարածքների բարեկարգման պարտադիր նորմերի կատարման ուղղությամբ:

Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է առավելագույն սեղմ ժամկետում վերացնել վերագործարկված ցայտաղբյուրների որոշ բակային տարածքներում առկա թերությունները:

Զեկուցվել է, որ համաքաղաքային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում ընդհանուր առմամբ ավելի քան 30 հազար ծառ ու 10 հազար թուփ է տնկվել: Հանձնարարվել է պարբերաբար ոռոգել ու տնկիների համար համապատասխան խնամք ապահովել:

Մայրաքաղաքում մեկնարկել են կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Հասրակական տրանսպորտի երթուղիներն սպասարկող ևս 65 ավտոբուս համալրվել է GPS համակարգի սարքավորումներով:

Նախորդ  շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծով ստացվել է 310 հեռախոսազանգ, որոնցից 244-ը պատասխան է ստացել, իսկ մնացածի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են: Սահմանված ժամանակցույցով կատարվել է նաև քաղաքացիների ընդունելությունը:

Համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել և անցկացնել ապրիլի 24-ին նախատեսվող ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Հանձնարավել է ըստ ամենայնի նախապատրաստվել և անցկացնել նաև Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա ամփոփիչ, ինչպես նաև պարի համաշխարհային օրվան նվիրված ու ջազի միջազգային փառատոնի միջոցառումները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply