Վիրահատությունների համար մշակված ռոբոտը մարդ է սպանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 13:35

Վիրահատություններ իրականացնելու համար ստեղծված “Դա Վինչի” ռոբոտ տեղադրվել է բազմաթիվ կլինիկաներում աշխարհով մեկ:   Սկզբում Իսրայելի այդ նորամուծությունը գերել էր մոլորակի բոլոր վիրաբույժներին.չէ որ դրա շնորհիվ բուժման նոր հնարավորություններ էին բացվել:

Ռոբոտի արտադրման արտոնագիրը պատկանում է ամերիկյան Intuitive Surgica ընկերությանը:

“Դա Վինչին” արտասովոր հնարավորություններով է օժտված: Այն ունի մեխանիկական ձեռքեր և փոքրաչափ մանրադիտակ, որը վիրահատվող օրգանի պատկերն է հաղորդում:Ռոբոտն ունի նաև կտրող սարք, որը մանրաչափ կտրվածքներ է անում, ինչն էականորեն նվազեցնում է արյունահոսությունն ու կրճատում հիվանդի ապաքինման ընդհանուր ժամանակը: Բացի այդ, այս նոր մշակումը առողջապահությանը մինչ այժմ անհայտ բուժման հնարավորություն է ընձեռում: Օրինակ,”Դա Վինչի” սարքով իրականացնում են շագանակագեղձի, լեղապարկի հեռացում, կամ էլ օրգանների փոխպատվաստում:

Սակայն, դրանք այնքան էլ անվտանգ չեն, ինչպես թվում էր: Վիրաբույժների ներկայացրած վերջին հաշվետվությունների համաձայն, մահվան ելքով մի քանի դեպքեր են գրանցվել. մի կին մահացել է ռոբոտի` անզգուշությամբ արյունատար անոթը վնասելու հետևանքով: Մեկ այլ դեպքում, լեղապարկի վիրահատությունը ողբերգական ավարտ է ունեցել: Մի ուրիշ անգամ, շագնակագեղձի վիրահատության ժամանակ սարքը ծակել է հիվանդի հաստ աղիքը:

Ջոնսոն Հոփկինսի համալսարանի վիրաբույժ Մարտին Մակարին կարծում է, որ սարքի կիրառման ռիսկերը նվազ ներկայացված են ու բացի այդ,  սարքի արագ ներդրումը կատարվել է առանց հնարավորությունների գնահատման: Նրա խոսքով, արդեն հայտնի են “մեխանիկական ձեռքով” իրականացված վիրահատությունների հետևանքով լուրջ բարդությունների մասին:

Դիտվել է 1818 անգամ:
Print Friendly

Leave a Reply