ՃՏՊ Նալբանդյան փողոցում, 5 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2013 12:34

Ապրիլի 14-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում են բախվել «Տոյոտա» մակնիշի 34 TO 247 պ/հ (վարորդ՝ Ալեքսանդր Յակովլև ծնվ. 1988թ.) և «ԲՄՎ» մակնիշի 34 SD 304 պ/հ (վարորդ՝ Մանուկ Հովհաննիսյան ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Մ.Հովհաննիսյանին:

ՃՏՊ-ի հետևրանքով Ա.Յակովլևը, Մ.Հովհաննիսյանը և ուղևորներ Մերի Հովհաննիսյանը (ծնվ. 1986թ.), Ջուլիետա Հովեյանը (ծնվ. 1961թ.) և Խաչիկ Միքայելյանը ( ծնվ.1996թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները Ա.Յակովլևի, Մ.Հովհաննիսյանի, Ջ.Հովեյանի, Խ.Միքայելյանի վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Մանուկ Հովհաննիսյանինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply