Հրդեհ` Կապանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 15, 2013 11:52
Ապրիլի 15-ին, ժամը 01.43-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի « Բաղաբուրջ» թաղամասում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել` 05.17-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքի «Բաղաբուրջ» թաղամասի թիվ 31 տանը:Այրվել են Լ.Բաղդասարյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկի ննջասենյակը` գույքով (75 քմ), և տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ):






Facebook
Tweet This
Email This Post
